News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Գորկիի անվան մշակույթի եւ հանգստի զբոսայգում հունիսի 26-ին սահմանվել է է համաշխարհային ռեկորդ. Բոլորի ուշադրությանն է հրավիրվել սուրճի հատիկներով ստեղծված ամենամեծ նկարի վրա` «Արթնացում» անվանումով:

Ինչպես հաղորդում է «Ռուսաստանի ձայնը», նկարի մակերեսը հասնում է 30 քմ-ի, քաշը` 240 կգ-ի: Ստեղծագործության հեղինակը Արկադի Կիմն է, ով իր գլուխգործոցի ստեղծման համար ծախսել է համարյա 2 շաբաթ:

Համաշխարհային ռեկորդի ստեղծմանը կարող էր հետեւել յուրաքանչյուր ցանկացող: Հատուկ նրանց համար դեռ հունիսի 14-ին աշխատանքային մակերեսից ոչ հեռու կազմակերպիչները ստեղծել էին հարմարավետ սրճարան` սուրճի համտեսի համար տարածքով: Այստեղ էլ անցկացվել է ռեկորդի ֆիքսման հանդիսավոր արարողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ