News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կառավարության շենքի դիմաց, այսօր` հունիսի 26-ի ուշ երեկոյան, հացադուլ են հայտարարել մայր եւ դուստր: Մայրը Գոհար Չիֆիկյանն է, դուստրը` Շամիրամ Միքայելյանը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրանք նշեցին, որ Շամիրամ Միքայելյանի որդին` Ռուբեն Միքայելյանը 2011-ի հուլիսի 1-ին մեկնել է Սիսիանի զորամաս ծառայության, որի ընթացքում, հոկտեմբերին շարային վարժությունների ժամանակ հրապարակային ծեծի է տեղի ունենում: Դեպքի առթիվ զինվորներին տանում են հարցաքննության:

Դրանից օրեր անց, ավագ լեյտենանտ Ալբերտ Խաչատրյանը մոտեցել է Ռուբենին եւ նրան հրապարակային անվանել «գործ տվող», որից հետո, Շ. Միքայելյանի ներկայացմամբ, որդին լվացարանում կտրել է երակները:

Այդ դեպքից հետո Ռուբենը երկու ամիս անցկացրել է հոգեբուժարանում, որից հետո նրան տեղափոխում են ռազմական ոստիկանությունում ծառայությունը շարունակելու:

Արդեն ռազմական ոստիկանությունում, հունիսի 15-ին, ըստ մոր պատմածի, որդուն հայտնում են, որ իր նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «ինքնասպանության փորձ» հոդվածով` ժամկետային ծառայությունից խուսափելու համար:

Շամիրամ Միքայելյանի փոխանցմամբ, դրանից օրեր անց որդու ինքնազգացողությունը վատացել է եւ նրան հունիսի 24-ին տեղափոխել են հիվանդանոց:

Այժմ զինվորի մայրն ու տատը, ովքեր հացադուլի են դիմել, պահանջում են Ռուբենի վրայից հանել մեղադրանքը եւ թողնել նորմալ ծառայի: Նրանց խոսքով, ի սզբանե Ռուբեն Միքայելյանը չպետք է շարային ծառայություն անցներ, քանի որ սրտի հետ կապված հիվանդություն ունի, բայց հենց առաջին օրվանից նա շարային ծառայության է անցել, ինչն օրենքի խախտում է:

Մայրն ու դուստրը որոշել են գիշերը գնալ տուն, իսկ առավոտյան կհանդիպեն Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, որից հետո կորոշեն` շարունակել հացադուլը, թե` ոչ:

Հատկանշական է, որ ոստիկանները ոչ միայն չեն խոչընդոտել նրանց, այլեւ հատուկ ուշադրության են արժանացրել եւ անգամ առաջարկել են իրենց մեքենայով տուն տանել:

Տպել
Ամենաշատ