News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին Հայաստանում կրկին աճում է հետաքրքրությունը բանջարաբոստանայինն տեղական սորտերի նկատմամբ: Այդ մասին, այսօր` հունիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի ղեկավար Գայանե Սարգսյանը: Ներմուծված սորտերը դեռեւս գերիշխում են ներքին շուկայում` 80%-20 % հարաբերակցությամբ, սակայն կենտրոնի արտադրած սերմերն ու սածիլները ավելի ու ավելի մեծ պանաջարկ են վայելում գյուղացիների շրջանում, առավել եւս, որ գնային տեսանկյունից ավելի էժան են, իսկ բերքատվությամբ չեն զիջում արտասահմանյան սորտերին:

Նշենք, որ այս կենտրոնում են մշակվել բոլոր հայկական բանջարաբոստանային սորտերը, կենտրոնի հիմնադիրը Անահիտ Անանյանն է` լոլիկի հայտնի «Անահիտ» սորտի ստեղծողը: Ներկայում հայ ֆերմերներին առաջարկվում են լոլիկի ավելի արտադրողական տեղական սորտեր` «Նոյ», «Արա», «Հայաստանի հրաշք» եւ այլն: Վարունգի տեղական սորտերից է «Նազրվանը», որն ամենամեծ պահանջարկն ունի ներքին շուկայում:

Ըստ Գ. Սարգսյանի` դրսից հիմնականում ներկրվում են տեխնիկական սորտեր, իսկ տեղական սորտերը սեղանի են: Սակայն տեխնիկական սորտերն ավելի հեշտ է հավաքել, սորտավորել ու տեղափոխել, ուստի շատ գյուղացիներ դրանք են նախընտրում;

Կենտրոնը մտադիր է տեղական (էլիտային եւ սուպերէլիտային սորտեր) սերմերի արտադրությունը կրկնապատկել` հասցնելով տարեկան մոտ 3 տոննայի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ