News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին կայացած հանրահավաքում եւս մեկ անգամ վկայեց, որ հանրահավաքներն իր ու ՀԱԿ-ի համար այլեւս ոչ թե հասարակական զանգվածներ մոբիլիզացնելու, սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված շարժումը հզորացնելու, այլ ընդամենը իշխանությանը, իր կարծիքով` ընդդիմությանը, արտաքին ուժերին «մեսիջներ» հասցեագրելու միջոց է: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը:

«Կամ հանրահավաք` հանուն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության: Տեր-Պետրոսյանը հաճոյանում է ԲՀԿ-ին (ընդ որում, անպատասխան) այնքան  ինքնամոռաց, որ նրան չի բավականացնում նույնիսկ ոսկեղենիկ մայրենին, այնքան ինքնամոռաց, որ ԲՀԿ-ի հետեւում չի տեսնում Ռոբերտ Քոչարյանին: «Քոչարյանն` ինքը, Հոկտեմբերի 27-ի ոճրագործության եւ Մարտի 1-ին հեղված արյան մեղքի տակ կքած, Հայաստանի ամենասարսափած մարդն է»,- ասում է եւ Տեր-Պետրոսյանը` կրկին ինքնամոռանալով, որ ՀԱԿ-ը ժամանակին հայտարարում էր, որ մարտի 1-ին ժողովրդի վրա կրակել են նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնապահները: Մի խոսքով, Լ. Տեր-Պետրոսյանի մարտավարությունը կառուցված է, ըստ էության, «ինքնամոռացության սինդրոմի» հիման վրա: Իսկ եթե կարելի է մոռանալ նախկին հակառակորդի մեղքերը (ըստ ՀԱԿ-ի` քրեորեն ծանրագույն պատիժ ենթադրող հանցագործությունները), ապա կարելի է մոռանալ ամեն ինչ: Սակայն, մոռանալով ամեն ինչ, ՀԱԿ առաջնորդը հավատարիմ է մնում 2008 թվականի մարտի 1-ի իր հայտնի հայտարարությանը, պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, արդյոք, իր համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ. Լ. Տեր-Պետրոսյանն ասել էր` ոչինչ բացառված չէ: Ի դեպ, երբ Տեր-Պետրոսյանը ջանք չի խնայում «ինքնահորջորջված այլընտրանք» ԲՀԿ-ին ընդդիմադիր դարձնելու համար, դրանով նա ոչ միայն ԲՀԿ-ին է փորձում բերել ընդդիմության դաշտ, այլ ինքը` ՀԱԿ-ով հանդերձ, հայտնվում է այն դաշտում, որում գործում է ԲՀԿ-ն: Վերջինս, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ընդդիմություն է, չնայած «խրտնում» է այդ բառից: Ընդդիմություն է նաեւ ՀԱԿ-ը: Իսկ միգուցե Տեր-Պետրոսյանն իրականում ՀԱԿ-ի՞ն է ցանկանում որպես ընդդիմություն իդենտիֆիկացնել ԲՀԿ-ի հետ: Ու դառնալ ընդդիմություն, որ իր ընկերոջ որդին էլ նախարար աշխատի, որ ՀԱԿ-ը եւս փոխմարզպետներ, վարչության պետեր ու այլ փողաբեր պաշտոններ ունենա, որ իշխանության հետ «խոսացած» թեկնածություններ առաջադրի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում... Իսկ բոլոր նրանք, ովքեր համարձակվում են Քոչարյանին տեսնել ոչ թե Լ. Տեր-Պետրոսյանի, այլ սեփական աչքերով, մտածել ոչ թե ըստ ՀԱԿ-ի շրջաբերականների, այլ սեփական դատողություններով, դառնում են դավաճան, խառնակիչ, իշխանությունների սպասարկու: Արդյունքում` միակ բանը, որ մինչ օրս կարողացավ կազմաքանդել Լ. Տեր-Պետրոսյանը, այլակարծության ինստիտուտն է, ինչի հետեւանքով համաժողովրդական շարժման հզոր ալիքի վրա ձեւավորված ՀԱԿ-ը դարձել է «մեկ հռետորի թատրոն»: Բնականաբար, այս գործընթացն ունի նաեւ արտաքին դրդապատճառներ ու գործոններ, որոնք, բնականաբար, ուղղակիորեն չեն արտահայտվում Լ. Տեր-Պետրոսյանի ելույթներում: Այդ դրդապատճառների մասին, թերեւս, ավելի սպառիչ պատասխաններ կարող է տալ Մոսկվայի «Միաբանություն» ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը»,- գրում է «168 ժամը»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ