News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Իջեւանի բաժնում, հունիսի 28-ի ուշ երեկոյան, հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 30-ամյա Խորեն Հովհաննիսյանի դիակը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 28-ին, ժամը 22.30-ի սահմաններում, 31-ամյա Հունան Թ.-ն, 29-ամյա Հայկ Ղ.-ն, 39-ամյա Աշոտ Ք.-ն, 33-ամյա Մարատ Խ.-ն եւ Խ. Հովհաննիսյանը Իջեւան քաղաքի սկզբնամասում գտնվող ռեստորանում մասնակցել են խնջույքի, որի ընթացքում, Հունան Թ.-ն վիճաբանել է Խ. Հովհաննիսյանի հետ, խոհանոցային դանակով հարվածել նրա եւ կրծքավանդակի ձախ մասում պատճառել վնասվածք, ինչի հետեւանքով Խ.Հովհաննիսյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է:

Հունան Թ.-ն ձերբակալված է:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ