News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդհատել է իր այցելությունը Բաքու` Արեւմտյան Վրաստանում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի պատճառով:

Այսօր` հունիսի 29-ին, Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Սամեգրելոյում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով Սահակաշվիլին հանկարծակի ընդհատել է այցելությունը եւ վերադարձել հայրենիք: Սահակաշվիլին Բաքու էր մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով` Crans Montana ֆորումին մասնակցելու համար:

Զուգդիդիի շրջանի (Սամեգրելոյի շրջան, Արեւմտյան Վրաստան) գյուղերում ուժեղ անձրեւները ջրհեղեղի պատճառ են դարձել, վնասվել են ճանապարհները եւ կամուրջները: Ծանր վիճակում է հայտնվել 7 գյուղ: Ջրհեղեղի հետեւանքները վերացնելու համար աղետի վայր են մեկնել փրկարարներ ու հատուկ տեխնիկա, ստեղծվել են մի քանի հատուկ շտաբներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ