News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Գրիգորյանների ընտանիքը Ախթալայում է ապրում. անմիջապես Դեբեդի հարևանությամբ. ընտանիքի առաջնեկը հենց աղետի օրն է ծնվել՝ մայիսի 26-ին: NEWS.am-ի հետ զրույցում Հարությունը պատմում է, որ աղետի հետևանքով մեծ վնասներ են կրել, սակայն այդ օրը ընտանիքին նյութական վնասները չէին հետաքրքրում. միայն մի հարց էր հուզում՝ ինչպե՞ս  Գոհարին հասցնել Ալավերդու հիվանդանոց, եթե Ախթալան միջպետական ճանապարհին կապող կամուրջն արդեն փլուզվել էր:

«Առաջին հերթին ԱԻՆ զանգեցինք, ասացին, որ մեզ չեն կարող օգնել, որովհետև ճանապարհ չկա Ախթալա հասնելու: Հետո Առողջապահության նախարարություն զանգեցինք, ապա Կարմիր խաչին: Ավելի ուշ նախարարությունից մեզ զանգեցին, ասացին, որ Ախթալայի կողմից մեզ կտեղափոխեն Ջիլիզայի անցակետ, որտեղ շտապօգնության մեքենան մեզ կսպասի: Մեր մեքենայով գնացինք Շամլուղ, այնտեղ վիլիսով անտառային ճանապարհով մինչև Ջիլիզայի անցակետ: Երբ ասում ենք ճանապարհ, մարդիկ ասֆալտապատ ճանապարհ են պատկերացնում, բայց դա սարի ճանապարհ էր: Կնոջս ինքնազգացողությունը վատացավ: Երբ հասանք հիվանդանոց, ստգումներից հետո ասացին, որ երեխայի սրտի բաբախյան տատանում կա, պետք է կեսարյան միջամտություն անեն: Այդպես, մայիսի 26-ին ծնվեց մեր առաջնեկը՝ Գարիկը,-պատմում է Հարությունը: 

«Երբ հայրս իմացավ, որ տղա ենք ունենալու, ասաց՝ փոքրիկ Գարիկ է ծնվելու: Ասացի՝ չեմ սիրում, երբ ծնողների անունն են դնում երեխային: Բայց երբ երեխան ծնվեց, անակնկալ արեցինք հորս: Բա էլ ո՞ւմ անունը պիտի դնեի, եթե ոչ հերոս հորս. նա և՛ 90-ականների պատերազմին է մասնակցել, և՛ 44-օրյա պատերազմին»,-ասում է Հարությունը:

Հիվանդանոցից տուն են վերադարձել մի քանի օր անց, երբ արդեն տեղադրվել էր Ախթալան միջպետական ճանապարհին կապող ժամանակավոր կամուրջը, նախքան այդ Հարությունի քրոջ տանն են ապրել:

«Երբ իմացանք, որ ոտքի կամուրջ կա արդեն, Գոհարին հարցի՝ կարո՞ղ ես քայլել, ավելի լավ կլինի, որ մեր տուն գնանք: Այդ հատվածը քայլելով անցանք, հետո եկան մեքենայով դիմավորեցին մեզ»,-հիշում է նա:

Հարությունի խոսքով, իրենց տունը գետին ամենամոտ գտնվողն է: Վարարած Դեբեդը Գրիգորյանների անասնագոմն է քշել տարել, որտեղ մեկ խոզ, 13 գոճի, 45 հավ կար, մառան է փլուզել, որտեղ պահում էին պահածոները, սնունդը, դրսում գտնվող լոգարանի պատն է փլուզել: Հարությունն ասում է. «չգիտենք էլ, արժե՞ վերանորոգել փլուզվածը, թե ոչ. Ախթալայից գնալու մասին ենք մտածում: Գետն արդեն փոխել է իր հունը, աղետը կարող է կրկնվել: Ամեն տարի մայիս, հունիս ամիսներին գետը վարարում է, հիմա երբ արդեն փոխել է իր հունը, ամեն ինչ էլ կարող է լինել,-ասում է նա ու հավելում, որ հիմա, երբ արդեն երեխա ունեն, շատ ավելի զգույշ պետք է լինեն: Թե ուր կտեղափոխվի Գրիգորյանների 7 անդամից բաղկացած ընտանիքը, դեռևս հայտնի չէ, ընտանիքի անդամները դեռևս ծանր ու թեթև են անում բոլոր հնարավոր տարբերակները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լոռու մարզպետը աղետի գոտում իրականացվող աշխատանքները քննարկելու նպատակով  խորհրդակցություն է անցկացրել
Առաջիկայում լուծում կստանա նաև այդ խնդիրը, և հնարավոր կլինի վերականգնման աշխատանքներ իրականացնել նաև այդ հատվածում…
Կործանարար հեղեղումը, ինչպիսին եղավ Լոռիում եւ Տավուշում, պատահում է 300 տարին մեկ. ՀԿԵՈւ գլխավոր տնօրեն
Նման կործանարար հեղեղում պատահում է 300 տարին մեկ...
Հայաստանում աղետի գոտում հաշվվել է 269 վնասված բնակարան և անհատական ​​բնակելի շենք
Փոխնախարարը պարզաբանեց, որ դիմումը բավարարվում կամ մերժվում է ներկայացման օրվանից...
Հայաստանում 1քմ-ի համար կհատկացվի 40-ից 60 հազար դրամ՝ հեղեղումների գոտում բնակարանների վերանորոգման համար
Այն դեպքերում, երբ ներգրավված են վերանորոգման աշխատանքներ, տարածքների գոտիավորումն ուժի մեջ է...
Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները
Ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում․․․
Ամբողջությամբ կփոխհատուցվի ջրհեղեղից փլուզված 16 բնակարանի և 2 բնակելի տան գնման և 263 տան վերանորոգման ծախսերը
Աջակցություն ստանալու համար դիմումներն ընդունվում են հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ համայնքապետարանների միջոցով…
Ամենաշատ