News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը մոմավառություն է կազմակերպում ի հիշատակ «Հարսնաքարում» դաժան ծեծից մահացած Վահե Ավետյանի:

Մոմավառությունը նախատեսված է հունիսի 30–ին, ժամը 21:00-ին, ԱԺ գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց (Ավան վարչական շրջան):

Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Բացի այդ, Վահե Ավետյանի մահվան առթիվ բողոքի ակցիա է իրականացնում նաեւ ՀԱԿ-ի ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով ի նշան բողոքի, միայնակ պառկել է Ազատության հրապարակում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 8 մարդ, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ