News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հայ փրկարարները պատրաստ են օգնություն ցուցաբերել Վրաստանի ժողովրդին` այդ երկրի արեւմուտքում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքները վերացնելու գործում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, հավելելով. «Սակայն մենք դեռ, որեւէ հայտ չենք ստացել»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդհատել է իր այցելությունը Բաքու` Արեւմտյան Վրաստանում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի պատճառով: Հունիսի 29-ին, Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Սամեգրելոյում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով Սահակաշվիլին հանկարծակի ընդհատել է այցելությունը եւ վերադարձել հայրենիք: Սահակաշվիլին Բաքու էր մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով` Crans Montana ֆորումին մասնակցելու համար:

Զուգդիդիի շրջանի (Սամեգրելոյի շրջան, Արեւմտյան Վրաստան) գյուղերում ուժեղ անձրեւները ջրհեղեղի պատճառ են դարձել, վնասվել են ճանապարհները եւ կամուրջները: Ծանր վիճակում է հայտնվել 7 գյուղ: Ջրհեղեղի հետեւանքները վերացնելու համար աղետի վայր են մեկնել փրկարարներ ու հատուկ տեխնիկա, ստեղծվել են մի քանի հատուկ շտաբներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ