News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Apple ընկերությունը դատական կարգով կարողացել է հասնել ԱՄՆ-ում Samsung Galaxy Nexus սմարթֆոնի վաճառքի ժամանակավոր արգելքին:

iPhoneRoot.com-ի փոխանցմամբ, դատարանն իր վճռում նշել է. «Apple-ը հստակ ցույց է տվել, որ ժամանակավոր արգելքի մասին որոշման բացակայության դեպքում իրենք, հավանաբար, կկորցնեն սմարթֆոնների շուկայի զգալի մասնաբաժինը եւ ապագա սմարթֆոնների վաճառքի զգալի ծավալները»:

«Խնձորականները» 95 մլն դոլարի գրավ են սահմանել: Դա Samsung-ը կվճարի այն դեպքում, եթե հետագայում դատարանը Galaxy Nexus-ի վաճառքն արգելող որոշումը չեղյալ համարի:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, հունիսի 27-ին ամերիկյան Քալիֆորնիա նահանգում ԱՄՆ-ում արգելել էր Samsung Galaxy Tab 10.1 համակարգիչների վաճառքը: Այդկերպ, դատարանն ընդունել էր Apple-ի հայցը պատենտների խախտման մասին: Արգելքն ուժի մեջ կմնա մինչեւ դատական քաշքշուկի ավարտը:

Դատավոր Լյուսի Քոն հայտարարել է, որ «Samsung-ն զգալի կտուժի շուկայից իր արտադրանքը հետ կանչելու պատճառով, Apple-ին պատենտների խախտման հետեւանքով հասցված վնասը «ավելի զգալի է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ