News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինյան զինվորականները Լուսոն կղզում հունիսի 30-ին ձախ արմատական «Ժողովրդական նոր բանակի» (ԺՆԲ) 13 գրոհայինների են ոչնչացրել:

Երկու մարտեր տեղի են ունեցել հունիսի 30-ի առավոտյան ժամերին կղզու արեւմտյան հատվածի Քեսոն եւ Սամբալես նահանգներում, գերի են վերցվել 15 գրոհայիններ, ասվում է զինվորականների հաղորդագրությունում:

Մարտի վերջին Ֆիլիպինների զինված ուժերը զեկույց էին հրապարակել, համաձայն որի մաոիստական գրոհայինների թիվը 1986թ. ավելի քան 25  հազարից այս տարվա փետրվարի վերջին հասել է 4 հազարի: Այդուհանդերձ, Ֆիլիպինների զինված ուժերը նրանց երկրի անվտանգության գլխավոր սպառնալիքն են համարում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ֆիլիպիններում արդեն  40 տարուց ի վեր կառավարական ուժերի եւ մաոիստների միջեւ շարունակվող պատերազմն արդեն ավելի քան 40 հազար մարդու մահվան պատճառ է դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ