News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ հունիսի 29-ին, ժամը 18.20-ին, 40-ամյա Տիգրան Լ.-ի փաստացի բնակության վայրում եւ օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ` տան խոհանոցից հայտնաբերվել է մեկփողանի, 16 մմ տրամաչափի, առանց համապատասխան թույլտվության որսորդական հրացան եւ 4.90 գ կանաչ կանեփանման չոր զանգված, իսկ զուգարանի պատուհանից` 2.95 գ կանեփանման չոր զանգված:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Լ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Նշանակվել են դատաքիմիական եւ դատաձգաբանական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ