News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հանդիպել է Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի ունկնդիրներին: Գործադիրի ղեկավարը հանդես է եկել դասախոսությամբ, որով անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, առկա մարտահրավերներին եւ դրանց հնարավոր լուծումներին:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ կառավարության գործունեության 2012-2017 թվականների ծրագիրը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներն ու դրանց ուղղությունները, որոնց վերաբերյալ ունկնդիրները ներկայացրել են իրենց տեսակետները:

Տիգրան Սարգսյանը պետության զարգացման եւ հզորացման գլխավոր նախապայմաններից մեկն է համարել միջին խավի ձեւավորումը: Վարչապետը վստահեցրել, որ  այդ խնդիրը լուծելու համար Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք: «Եթե երկրում չլինի միջին խավ, որն իր տնտեսական ապագան պայմանավորում է սեփական ուժերով, ապա դա կլինի քաղաքացիական հասարակության կառուցման լրջագույն խնդիր: Կառավարության ծրագրում առաջարկվող գործիքների նպատակն այս խնդրի լուծումն է, քանի որ առանց միջին խավի ամուր պետություն չի կարող լինել»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Հանդիպմանը ներկա էին նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, մեր երկրում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովը, տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ