Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումը դիտելու համար Կիեւ են ժամանել եւ եվրոպական եւ հետխորհրդային մի շարք երկրների ղեկավարներ:
Տրիբունայում, Ուկրաինայի նախագահի կողքին էին թագավորական տան անդամներ, նախագահներ, խորհրդարանի խոսնակներ եւ վարչապետներ, գրում է Kyiv Post-ը:
Յանուկովիչի կողքին նստած էին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` որդու հետ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, նաեւ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:
Հայտնի մարդկանցից ներկա են եղել նաեւ միլիարդատեր Ռինաթ Ահմեդովը, ում պատկանում է «Շախտյոր» ֆուտբոլային ակումբը, Ալեքսանդր Յարոսլավսկին` Խարկովի «Մետալիստի» տերը, «ՌոսՈւկրԷներգո»-ի համասեփականատեր Դմիտրի Ֆիրտաշը, Ռոման Աբրամովիչը եւայլք: