News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Microsoft ընկերությունն ինքնակամ 6,2 միլիարդ դոլար կնվազեցնի  2012 թվականի IV քառորդի շահույթից (ֆինանսական տարին ավարտվել է հունիսին), որպեսզի փակի անհաջող ներդրումների հետեւանքով կորուստները:

Ամերիկյան ընկերությունները պետք է ամեն տարի ստուգեն ներդրումների արդյունավետությունն իրենց բիզնեսի յուրաքանչյուր  հատվածի շրջանակներում: Եթե  չեն արդարացել սպասելիքները, ընկերությունները պարտավոր են նվազեցնել շահույթը, որպեսզի բաժնետերերին չմոլորեցնեն, մեկնաբանում է BFM.RU-ն:

Կորուստները կապված են 2007 թվականին aQuantive համացանցային գովազդային գործակալության  6,3  միլիարդ դոլարով գնելու հետ, որն, ինչպես սպասվում էր, պետք է մեծացներ Microsoft-ի շահույթը եւ ապահովեր մրցունակությունը  Google-ի հետ, որը գնել էր նմանատիպ DoubleClick-ը: Սակայն aQuantive-ը սպասելիքները չարդարացրեց: Կորուստները կհաշշվեն առցանց ստորաբաժանումների շահույթներից: 

Ըստ վերլուծաբանների` հուլիսի 19-ին Microsoft-ը կզեկուցի 5,25 միլիարդ դոլարի քառորդ շահույթի վերաբերյալ: Ընդ որում, ցանցային ստորաբաժանումները վնասով են մնում` Bing-ի բաժինը կազմում է  15%, այն ժամանակ, երբ Google-ն զբաղեցնում է շուկայի  67%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ