News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ընթանում են հունիսի 25-ին մեկնարկած եւ հուլիսի 8-ին ավարտվող կենտրոնացված բանավոր եւ ներբուհական քննությունները: Ընդհանուր առմամբ, մեծամասամբ արձանագրվում են միջին միավորներ, եզակի դեպքերում են արձանագրվում բարձր միավորներ, օրինակ` 17-20:

Բանավոր քննություններից ամենացածր միավորները արձանագրվում են «Հայոց լեզու եւ հայ գրականություն», ամենաբարձրը` բանավոր հաղորդակցության մշակույթ  առարկաններից: Առանձնապես բարձր միավորներ չեն արձանագրվում նաեւ անգլերենից, ռուսերենից եւ այլ օտար լեզուներից:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ հունիսի 27-ին անգլերենի միջին միավորը եղել է 10,83, ամենաբարձր միավորը մեկ 17-ն է եղել: Իսկ գերմաներենից միջին միավորը եղել է 13,9, 2 հոգի ստացել են 18 միավոր: «Հայոց լեզու եւ հայ գրականության» միջին միավորը կազմել է 8, 63, ընդամենը մեկ հոգի ստացել է 19: Այդ օրը ժամը 13.00-ի դրությամբ անգլերենի միջին միավորը կազմել է 13,80, երեք հոգի 18 է ստացել, գերմաներենի միջին միավորը եղել է 13,50, մեկ դիմորդ  18 է ստացել: Իսկ «Հայոց լեզու եւ հայ գրականաթյան» միջին միավորը կազմել է  7,5, միայն մեկ դիմորդ 19 է ստացել:

Հունիսի 28-ին անգլերենի միջին միավորը կազմել է 12,53, մեկ հոգի ստացել է առավելագույն 20 միավոր: «Հայոց լեզու եւ հայ գրականությունից» միջին միավորը կազմել է 8,6, մեկ դիմորդ ստացել է 19 միավոր: Ռուսաց լեզվի բանավոր քննության միջին միավորը կազմել է  8,75, արձանագրվել է մեկ 17 միավոր: Իսկ կեսօրից հետո անգլերենի միջինը կազմել է 10,23, ամենաբարձր միավորը մեկ հոգի 19 է ստացել: Գերմաներենից միջին միավորը կազմել է 10,23, 3 դիմորդ ստացել է 18 միավոր, ռուսերենի միջին միավորը կազմել է 9,45,  3 դիմորդ ստացել է 18 միավոր:

Իսկ հունիսի 29-ին  անգլերենի միջին միավորը կազմել է  12,23, 2 հոգի ստացել է 18 միավոր: Բանավոր հաղորդակցության մշակույթ քննությունից միջին միավորը կազմել է 12,49, 4 հոգի ստացել է 20 միավոր, գերմաներենից միջին միավորը կազմել է 13,20, ամենաբարձր միավորը 18 է:  Իսկ ստեղծագործական աշխատանքից միջին միավորը կազմել է 12,4,  իսկ 3 դիմորդ 18  է ստացել: Կեսօրից  եհտո անգլերենի միջին միավորը կազմել է 12, 3 հոգի 19 միավոր ստացել: Բանավոր հաղորդակցության մշակույթ քննությունից միջին միավորը կազմել է 13,36, 5 հոգի ստացել է 20 միավոր: Գերմաներենից միջին միավորը կազմել է 13,80, մեկ հոգի ստացել է 19, իսկ ստեղծագործական աշխատանքից  միջին միավորը կազմել է 11,42, մեկ հոգի ստացել է 18: Հ

Հունիսի 30-ի առաջին կեսին անգլերենի միջին միավորը  կազմել է 10,38, 2 դիմորդ ստացել է  17, ֆրանսերենից միջին միավորը կազմել է 15,25, մեկ հոգի 20 է ստացել: Օրվա երկրորդ կեսին անգլերենի միջին միավորը կազմել է 13,50,, 3 հոգի 19 է ստացել; ֆրանսերենի միջին միավորը կազմել է 14,20, երկու հոգի 19 միավոր է կազմել:

Տպել
Ամենաշատ