News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

«Սիսիանի ԲՈՒԱՏ» եւ «Կուարլինի» շինարարարական ընկերությունները հաղթող են ճանաչվել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ճանապարհների վերանորոգման շինարարական մրցույթում: Մրցույթի արդյունքները կհաստատվեն ՀՀ կառավարության հուլիսի 4-ի նիստում:

Պայմանագրի ընդհանուր արժեքը 1.25 մլրդ դրամ է: Ընկերությունները պետք է բարելավեն Արմավիր-Նորավան-Լուկաշին-Խանջյան եւ Ամասիա-Նալբանդյան-Ջանֆիդա-Փշատավան ճանապարհները` 21 կմ երկարությամբ:

Մրցույթին հայտեր են ներկայացրել նաեւ «Կապավոր» եւ «Ավտոճանապարհային Մեքենաներ» ընկերությունները, սակայն նրանց հայտերը մերժվել են ավելի բարձր գին պարունակելու հիմքով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ