News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

էրեբունիի փողոցի 14 հարկանի թիվ 21 շենքի մուտքի մոտ այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 12-ի սահմաններում աղջկա դիակի հայտնաբերման փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանությունից: Նրանց փոխանցմամբ`  քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 110-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնել):

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, աղջիկն ինքնասպանության է դիմել սիրո հողի վրա, քանի որ ընկեր ուներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ էրեբունիի փողոցի 14 հարկանի թիվ 21 շենքի մուտքի մոտ հուլիսի 3-ին, ժամը 12-ի սահմաններում մահացած աղջկա մարմին կա: NEWS.am-ի թղթակցին Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ մահացածը 10-14 տարեկան աղջիկ է, հանգամանքները պարզվում են:

Մեր տեղեկություններով` աղջիկը Էրեբունիի վարչական շրջանի Դիմիտրովի 78 շենքի բնակչուհի Ջուլի Խ.-ն է:

Տպել
Ամենաշատ