News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի Լիլո արվարձանում հուլիսի 4-ի գիշերը քլորի արտահոսք է տեղի ունեցել 800 լ-անոց պահեստից: Տուժել է 70 մարդ:

Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, տուժածներից մեկի` 18-ամյա Լաշա Նարիմանիձեի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Պատանին ասթմա ունի, որն էլ հանգեցրել է  նման ծանր հետեւանքների:

Քլորի արտահոսքից տուժածներին հուլիսի 4-ի գիշերը հիվանդանոցներում այցելել են  Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ առողջապահության նախարար Զուրաբ Չիաբերաշվիլին, որը խոստացել է, որ բուժման բոլոր ծախսերն իր վրա կվերցնի պետությունը: 

Պահեստի տերը մասնավոր ջրբաշխ ընկերություն է Իրանից: Կատարվածի պատճառները պարզվում են: Տարածքը շրջափակված է, տեղում աշխատում են հրշեջ ծառայությունները, շտապօգնության ջոկատները, ոստիկանությունը: Կատարվում են արտահոսքի հետեւանքների վերացման աշխատանքներ, հայտարարել են ԱԻ քաղաքային ծառայության ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ