News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հոլիվուդի ամենաբարձր  վարձատրվող դերասանների ցուցակը գլխավորել է Թոմ Քրուզը. նա տարեկան վաստակում է 75 միլիոն դոլար: Վարկանշային ցանկը կազմել է ամերիկյան Forbes ամսագիրը:

Նման շահույթ դերասանին ապահովել են «Առաքելությունն անիրագործելի է» կինոնկարի սերիաների նկարահանումները: Նրանցից վերջինը վարձույթից հավաքել էր 700 միլիոն դոլար: Հուլիսի 3-ին 50-ամյա հոբելյանը Քրուզը դիմավորել է Իսլանդիայում նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ: Սակայն անձնական պլանում դերասանի գործերը վատ են, նրան լքել է կինը` Քեթի Հոլմսը, որին դուր չի գալիս սայենթոլոգիայով նրա  զբաղվելը:  

Ցուցակի երկրորդ տեղում է Լեոնարդո դի Կապրիոն: Նա տարվա մեջ վաստակել է 37 միլիոն դոլար: Թեպետ նրա վերջին «Գուվեր» ֆիլմը հաջողություն չի ունեցել, սակայն դերասանի հոնորարի վրա դա չի անդրադարձել: Էկրաններին շուտով կհայտնվի նաեւ ռեժիսոր Բազ Լուրմանի  «Մեծն Գեթսբին» ֆիլմը` Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի համանուն վեպի հիման վրա, որտեղ Դի Կապրիոն գլխավոր դերն է խաղացել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Առաջատար եռյակը եզրափակում է Ադամ Սենդլերը, որը նույնպես ստացել է 37 միլիոն դոլար: «Ջեքը եւ Ջիլը» կինոնկարը միանգամնից «Ոսկե ազնվամորու» 12 անվանակարգի է ներկայացվել, սակայն Սենդլերի ֆինանսները չեն  նվազել: 

Չորրորդ տեղում է Դուեյն Ջոնսոնը: Նրա շահույթը 36 միլիոն դոլար է: Հինգերորդ տեղում է Բեն Սթիլերը (33 միլիոն դոլար),  հաջորդում են Սաշա Բարոն Քոենը, Ջոնի Դեփը եւ Ուիլ Սմիթը, որոնք վաստակել են 30-ական միլիոն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ