News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան  JetBlue ավիաընկերության օդաչու Քլեյթոն Օսբոնը, որն օդանավի սրահում «ռումբ» եւ «Ալ-Կաիդա» բղավելով վազում էր, անմեղ է ճանաչվել անմեղսունակության պատճառով: Նման որոշում հուլիսի 3-ին կայացրել է Թեքսասի դաշնային դատարանը:

Օսբոնը կուղարկվի հոգեբուժարան հետագա զննության, ինչից հետո օգոստոսին կկայանա դատական նոր նիստ, որտեղ պարզ կդառնա` արդյոք օդաչուին հարկադիր բուժման կուղարկեն թե կազատեն, գրում է lenta.ru-ն` հղում անելով AFP-ին:

 NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 27-ին Նյու Յորք-Լաս Վեգաս չվերթն իրականացնող ամերիկյան  օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Թեքսասում` հրամանատարի խանգարման պատճառով: Ուղեւորները պատմել էին, որ գնդապետ Քլեյթոն Օսբոնը վազում էր սրահում եւ բղավում. «Իրաք: Ալ Կաիդա: Ահաբեկչություն: Ընկնում ենք: Աղոթեք»:

Օսբոնին մողադրանք է ներկայացվել օդանավի աշխատանքը խաթարելու համար: Տվյալ հոդվածով օդաչուին մինչեւ 20 տարվա ազատազրկում էր սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ