News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի մուտքի մոտ մի քանի հարյուր մարդ է հավաքվել, ովքեր պաստառներով պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել ՀՀԿ-ական գործարար պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Հավաքավածները  նշում են, որ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականն ընդամենը մի փոքր կաթիլ էր, որն անբավարար է: Նրանք պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Հայրապետյանին` համաձայն Հայաստանի հանրապետության օրենքների: Պաստառների վրա մասնավորպես գրված է .«Նեմեց Ռուբոն վտանգավոր է հասարակական առողջության համար», «Նեմեց Ռուբոն պետք է պատասխան տա», « Ոչ օլիգարխիային» եւ վանկարկում էին այդ կարգախոսները:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կազմակերպիչները նշեցին, որ իրենց պայքարը շարունակական է լինելու եւ իրենք հասնելու են հաղթանակի: Ի դեպ, կազմակերպիչները նաեւ  ստորագրահավաք են նախաձեռնել ՈւԵՖԱ-ին եւ ՖԻՖԱ-ին տեղեկացնելու Ռուբեն Հայրապետյանի կատարված ապօրինությունների մասին:

Հիշեցնենք, որ երեկ Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն էր տարածել, որի համաձայն հրաժարվում էր իր պատգամավորի մանդատից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Հունիսի 29-ին Վահե Ավետյանը հիվանդանոցում մահացել է:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ