News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի հիվանդանոցներում շարունակում են մնալ քաղաքի արվարձանում քլորի արտահոսքից տուժած 73 հոգուց 40-ը, այդ թվում`վեց երեխաներ եւ մեկ հղի կին: Տուժածներից մեկի վիճակը օրհասական է:

Հիշեցնենք, արտակարգ պատահարը տեղի է ունեցել հուլիսի 4-ի գիշերը` մասնավոր ձեռնարկություններից մեկում քլորի 800 լիտրանոց ցիստեռնից կատարված արտահոսքի պատճառով: Ընդ որում, գիշերվա ընթացքում երկու անգամ է արտահոսք կատարվել:

Կրկնակի արտակարգ պատահարի արդյունքում, որը տեղի է ունեցել ցիստեռնը ապահով վայր տեղափոխելու փորձի ընթացքում, քլորից թունավորվել են մի քանի փրկարարներ: Տուժածների թվում 20 երեխաներ եւ հղի մեկ կին կա, գրում է «Նովոստի Գռուզիան»:

Տուժածներից մեկի` 18-ամյա Լաշա Նարիմանաձեի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բժիշկների ներկայացմամբ, նրան արհեստական շնչառության ապարատ է միացված եւ կյանքը փրկելու շանսերը փոքր են:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ առողջապահության նախարար Զուրաբ Չիաբերիշվիլին գիշերն այցելել են տուժածներին: Սահակաշվիլին խոստացել է, որ բուժման բոլոր ծախսերն իր վրա կվերցնի պետությունը:

Արտակարգ դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել տեխնիկական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնները չպահպանելու հոդվածով: Այդ հոդվածով քրեական պատասխանատվություն է ենթադրվում 2-ից 5 տարի ժամկետով:

Դեպքը տեղի է ունեցել «Կրիստալ» մասնավոր ընկերության տարածքում, դրա ղեկավար Լեւան Դաթուաշվիլին այժմ հարցաքննվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ