News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

2012թ-ի 5 ամիսների ընթացքում Լոռիի մարզում արձանագրված հանցագործության դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 25-ով: Նշված ժամանակահատվածում  կատարված 522 դեպքի դիմաց նախորդ տարի կատարվել է 493 հանցագործություն: Այս մասին հայտարարել է Լոռիի մարզային դատախազ Կարեն Շահբազյանը, հավելելով, որ շատ հանցատեսակներով նվազել են հանցագործության դեպքերը:

«Նվազել են սպանության, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, գողության դեպքերը մարզի տարածքում»,-ասաց նա: Կարեն Շահբազյանի փոխանցմամբ, արդեն մի քանի տարի է, ինչ զգալի աշխատանքներ են կատարվում կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող աշխատանքներում:

Հանցագործությունների բացահայտման տոկոսը մարզում կազմում է 93.5 տոկոս` հանրապետությունում բացահայտման 86.4 տոկոսի դիմաց: Դատախազ Կարեն Շահբազյանը եւս մեկ անգամ վստահեցրել է, որ մարզում վերացված է անպատժելիության մթնոլորտը` հանցագործության տեսակից, դա կատարող անձի բարեկամական կապերից ու նյութական վիճակից:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ