News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

120 հազար պետական ծառայողներ օգտվում են սոցիալական փաթեթից: Այդ մասին այսօր` հուլիսի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա տեղեկացմամբ` պետըական ծառայողների մեծ մասը սոցփաթեթն օգտագործում է առողջապահական ծառայություններից օգտվելու համար, այս պահին արդեն 150 սրտի վիրահատություն է կատարվել;

Սակայն Տ. Սարգսյանը հիշեցրեց, որ լրատվամիջոցներում հրապարակումներ կան այն մասին, որ որոշ հիմնարկներում չարաշահումներ կան, պետական ծառայողներից պահանջում են որոշակի վարձատրություն; «Քանի որ սա պիլոտային նախագիծ է, հարկավոր է անմիջապես արձագանքել: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին եւ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանին հանձնարարում եմ` ծառայողական հետաքննություն անցկացնել, լրագրողներից պարզել` թե որ դպրոցներում են չարաշահումներ լինում»,- ասաց Տ. Սարգսյանը:

Վարչապետը նաեւ հավաստիացրեց, որ կառավարությունը մտադիր է կատարելագործել եւ շարունակել սոցփաթեթի տրամադրումը հաջորդ տարիներին:

Նշենք, որ սոցփաթեթի արժեքը 132 հազ. դրամ է: Աշխատողն այն կարող է օգտագործել 4 ուղղություններով` բժշկական ապահովագրություն, հագիստ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, ուսման վարձի վճարում եւ հիփոթեքային վարկի տոկոսների մարում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ