News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Թուրքիայի Սամսուն քաղաքում  ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած հորդառատ անձրեւները մեծ վնաս են հասցրել քաղաքին:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ հունիսի 3-ի կեսգիշերին սկսված եւ մոտ 4,5 տեղացած հորդառատ անձրեւների եւ ուժեղ քամու հետեւանքով Սամսուն քաղաքում փլվել են կամուրջներ, անձրեւաջրերից բարձրացել են գետերը եւ լցվել են շենքերի առաջին հարկերը:

Նախնական տեղեկություններով՝ Սամսունում հորդառատ անձրեւների հետեւանքով մահացել է 8 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են եղել:

Որոշ ժամանակով փակվել են Սամսուն-Անկարա եւ Սամսուն-Օրդու ավտոճանապարհները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ