News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Տանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, հուլիսի 2-ին, 24-ամյա Անժելա Ղարիբյանը մուտքի դռան կոտրված ապակու բեկորով հարվածներ է հասցրել ամուսնուն` 32-ամյա Գագիկ Մանուկյանը եւ պատճառել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության Գավառի բաժնից:

Ըստ այդմ, ամուսինը կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի եւ որովայնի ձախ կեսի առաջնային մակերեսի կտրած վերքեր, փակեղի եւ մկանների վնասում  ախտորոշմամբ  բուժօգնության է տեղափոխվել Գավառի հիվանդանոց, իսկ Անժելան ներկայացվել է ոստիկանության բաժին:

Անժելայի ձախ աչքի մասում առկա են եղել կապտուկներ:

Ամուսիններին տրվել է  դատաբժշկի ուղեգրեր: Կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ