News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հուլիսի 3-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության  Աշտարակի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 20 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ հասցեում վիճաբանություն տեղի չի ունեցել, սակայն տան երկրորդ հարկի ննջասենյակում՝  հատակին, հայտնաբերվել է   5 մլ տարողության ներարկիչ՝ բաց դեղնավուն  հեղուկով,  եւ նույն տարողության   դատարկ ներարկիչ, իսկ սենյակի պատուհանագոգերին եղել են տարբեր տարողության  պլասմասսե շշեր, ապակյա   բաժակ եւ ինքնաշեն եղանակով պատրաստված, 20 մլ տարողության ապակյա սրվակ` վերին մասից մետաղալարից պատրաստված 15 սմ երկարության բռնիչով:

Տանը գտնվողները՝ 27-ամյա Կոստանդ Թ.-ն եւ 35-ամյա Արման Մ.-ն հայտարարել են, որ հատակին ընկած ներարկիչում թմրանյութ է, որն իրենք պատրաստել են իրենց օգտագործման համար, իսկ դատարկ ներարկիչի պարունակությունը Կոստանդ Թ.-ն արդեն ներարկվել էր:

Հայտնաբերված ներարկիչներն ուղարկվել են փորձաքննության:

Կոստանդ Թ.-ն եւ  Արման Մ.-ն բերման են ենթարկվել բաժին եւ ուղարկվել դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ