News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

2011 թ. մայիսի 18-ին, ժամը 11.50-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել «Հայբիզնես» հյուրանոցի  ադմինիստրատորը եւ հայտնել, որ հյուրանոցի սենյակներից  մեկից գողացել են հաճախորդի պայուսակը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել էր, որ նույն օրը, ժամը 11.15-ին «Սուրբ Սարգիս» եկեղեցու դիմաց գտնվող Հրազդանի կիրճում անհայտ անձը բացահայտ հափշտակել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի, 55-ամյա Բարբարա Դ.-ի ձեռքի պայուսակը, որի մեջ եղել են նրա անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, բջջային հեռախոսը, դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ արեւային ակնոց:

Ս/թ հուլիսի 3-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության ծառայողները Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի մոտից բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ, 25-ամյա Արամայիս Հ.-ին, որը խոստովանել է, որ հիշյալ կողոպուտը կատարել է ինքը:

Կատարվում է քննություն:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ