News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հուլիսի 3-ին, ժամը 16.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ավանի Խուդյակովի  փողոցում գտնվող «Էվրիկա» սուպերմարկետի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա մի աղջկա, որը նույն օրը, ժամը 21.00-ին, մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց, որտեղ ստացել է բուժօգնություն եւ գնացել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հուլիսի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհի 50-րդ կմ-ին «ԳԱԶ-330210»  մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի ծառին: Վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Երկու դեպքում էլ կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ