News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ավտոարտադրող Lotus-ը Մեծ Բրիտանիայի Հուդվուդում կայացած արագության փառատոնին ներկայացրել է Evora գերմեքենայի հիբրիդային տարբերակը, որը կառուցված է 2010թ. Ժնեւի միջազգային ավտոսրահում ցուցադրված Կոնցեպտ-քարի հիմքի վրա:

Autonews.ru-ի փոխանցմամբ, Lotus Evora 414E Hybrid մարզական մեքենան հագեցած է էլեկտրական երկու շարժիչներով, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 408 ձիաուժ, իսկ պտտման պահը` 1000 Նմ:  Հիբրիդը տեղից 100կմ/ժ արագությամբ պոկվում է 5 վայրկանից էլ քիչ ժամանակում, դրա առավելագույն արագությունը 209 կմ/ժ է:

Էլեկտրականությամբ ընթանալու հնարավորությունը 48 կմ է: Մարտկոցների լիցքն ավարտվելուց հետո միանում է բենզինային գեներատորը, որը սնում է դրանց: Վնասաբեր նյութերի արտանետումը մթնոլորտ այդ պարագայում հավասար է  55 գ/կմ-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ