News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում Լեհաստանի դեսպան` Զդիսլավ Ռաչինսկին Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում այսօր` հուլիսի 3-ին, բացել է ոռոգման ջրի ջրագիծը, որը կառուցվել է Հայաստանին լեհական աջակցություն նախագծի շրջանակներում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանում Լեհաստանի դեսպանատնից:

Ջրագծի շնորհիվ բնակիչները հնարավորություն կունենան ոռոգելու գյուղի ստորին հատվածում գտնվող բոլոր դաշտերն ու այգիները: Ջուր չլինելու պատճառով մինչ օրս այդ հողերը չեն մշակվել: Ջրագծի բացման արարողությանը մասնակցել են նաեւ գյուղի բնակիչներն ու Արագածոտնի մարզպետի տեղակալ Արամ Արսենյանը:

Նշենք, որ լեհական աջակցության շրջանակներում այս նախագիծը երկրորդն էր Արագածոտնի մարզում: 2011 թ. վերանորոգվել է բուժկետ` հարեւան Գեղադիր գյուղում:

Տպել
Ամենաշատ