News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հուլիսի 5-ի կեսօրին ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքը երկրորդ անգամ կցուցադրի Աշոտ Ջազոյանը եւ Վիկտորյա Գրուդինսկայայի «Օրբելիի գաղտնագիրը» վավերագրական ֆիլմը: Այն ստեղծվել է «4 ֆորմատ» պրոդյուսերական կենտրոնի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության եւ Realjet ընկերության աջակցությամբ: Ֆիլմը պատմում է հայտնի գիտնականներ Լեւոն, Ռուբեն եւ Իոսիֆ Օրբելիների կյանքի, ինչպես նաեւ մշակույթի եւ գիտության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության մեջ իրենց ներդրման մասին:

Ֆիլմի պրեմիերան կայացել է մարտին եւ նվիրվել Իոսիֆ Օրբելիի ծննդյան 125-ամյակին, ով Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի հիմնադիրն է, արեւելագետ, Պետական Էրմիտաժի հայտնի տնօրենը:

Ներկա ցուցադրությունը նվիրված է հայտնի ֆիզիոլոգ, ակադեմիկոս Իվան Պավլովի աշակերտ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Լեւոն Օրբելիի ծննդյան 130-ամյակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ