News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թաթարստանում քրեական գործ է հարուցվել «ահաբեկիչ թոշակառու» Գալիյաբանու Ֆախրուլլինայի դեմ, ով նախօրեին Կազանում  գրավել էր նոտարական գրասենյակը ռումբի մոդելի օգնությամբ:

Քրեական գործը հարուցվել է «Զենքի կիրառմամբ պատանդ վերցնելը» հոդվածի հատկանիշներով: Այս հանցագործությունը դասվում է հատկապես ծանր հանցագործությունների տեսակին, նրա համար նախատեսնված է մինչեւ 15 տարի ազատազրկում: Որոշվում է Ֆախրուլինայի ձերբակալության հարցը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կազանի նոտարական գրասենյակ էր ներխուժել  ահաբեկչուհին, ով սպառնացել է պայթուցիկ սարքով եւ երկու հոգու պատանդ է վերցրել: Ըստ ականատեսների, «ահաբեկչուհին» հագնված է եղել երկար սեւ զգեստ, նրա մոտ է եղել  նաեւ  «շահիդի գոտին»: Ոստիկանության աշխատակիցները շտապ կարգով  շրջապատել են տարածքը եւ տարհանել մոտակա տների բնակիչներին: Ավելի ուշ կինը, ով դժգոհ թոշակառու է եղել, վնասազերծվել է:

Կնոջ մոտ եղել է գազային ատրճանակ, իսկ գոտուն ամրացված ռումբը եղել է մոդել: Ինչպես պարզ է դարձել, նա 68 տարեկան է: Կինը դժգոհ է եղել նրանից, թե ինչպես է տվյալ գրասենյակի նոտարը  կատարել իր ժառանգության հետ կապված գործով իրավաբանական  օգնությունը: Այն ատյանների պատասխանները, ուր դիմել է թոշակառուն, նույնպես նրան չեն բավարարել, եւ նա որոշել է  այս կերպ ուշադրություն հրավիրել իր խնդրի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ