News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ատոմային հետազոտությունների եվրոպական կենտրոնի գիտնականները հուլիսի 4-ին աշխարհին ներկայացրել են, Ստանդարտ մոդելի մասնիկների ընտանիքի ամենածանր բոզոնը: Ու թեեւ այն գտել են այնտեղ, որտեղից սպասում էին Հիգգսի բոզոնը, գիտնականները չեն դադարում հիշեցնել լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտության մասին:

«Մենք բացահայտում ունենք: Պետք է ուղիղ ասել, մենք նոր մասնիկ ենք արձանագրել, որ համապատասխանում է Հիգգսի բոզոնին: Թե որ բոզոնին, այդ հարցը բաց է մնում: Սա պատմական պահ է, բայց մենք դեռ ճանապարհի սկզբին ենք, դեռ շատ աշխատանք կա անելու»,- հայտարարել է ԱՀԵԿ-ի ղեկավար Ռոլֆ Հոյերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բացելով սեմինարը` նա կատակել է, թե մոռացել է, թե որ մասնիկի կապակցությամբ են հավաքվել բոլորը, սակայն վստահ է, որ կառույցի ներկայացուցիչները կհիշեցնեն իրեն: Սակայն թե Ջո Ինկանդելան CMS-ից, թե Ֆաբիոլա Ջիանոտտին ATLAS-ից, խոսելով արդյունքների մասին, գործնականում չեն ասել գլխավոր բառը, որ ակնկալում էին լսել ունկնդիրները:

Սեմինարի պատվավոր հյուրերն էին աշխարհին Հիգգսի բոզոնը նվիրած վեց ֆիզիկոսդներից չորսը` Ֆրանսուա Անգլերը, Պիտեր Հիգգսը, Ջերալդ Գուրալնիկն ու Կարլ Հագենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ