News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը եւ Հայաստանում Գերմանիայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆ Բրոյնիգը այսօր` հուլիսի 4-ին ստորագրել են համագործակցության հուշագիր, որն ուղղված է ազատազրկման վայրերում խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի զոհերին իրավական օժանդակություն տրամադրելուն։

Հուշագրի շրջանակներում Գերմանիայի դեսպանության ներդրումը կազմում է 22 հազար 300 եվրո, որն իր մեջ ներառում է շրջիկ իրավաբանների ներգրավում, որոնք իրավական խորհրդատվություն կտրամադրեն ազատազրկման վայրերում խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի զոհերին։ Նախագիծն իրականացվում է «Մարդու իրավունքների տուն» հասարակական կազմակերպության հետ համատեղ։

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն երրորդ հուշագիրն է, որն  ուղղված է առանձին խոցելի խմբերի աջակցությանը։  Հուշագրեր են ստորագրվել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ՝ ուղղված Հայաստանում փախստականների իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ  Շվեյցարիայի դեսպանության հետ՝ կանանց եւ երեխաներին բռնությունից պաշտպանելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ