News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բեռլինի «Epicentro Artspace» սրահում այսօր` հուլիսի 3-ին,  տեղի է ունեցել «Նորաձեւության շաբաթ» ծրագիրի շրջանակներում ընդգրկված «Նորաձեւության ճանապարհ. երկխոսություն սահմանների խաչմերուկում» խորագրով միջմշակութային ցուցահանդեսի բացման արարողությունը, որին մասնակցել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մկրտչյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտաքին գործերի նախարարությունից:

Միջոցառմանը ցուցադրվել են Հայաստանի, Չեխիայի, Դանիայի, Գերմանիայի, Ռումինիայի եւ Միացյալ Թագավորության տասը երիտասարդ նկարիչ-մոդելավորողների պատրաստած հագուստները: Նկարիչ-մոդելավորողները մինչ այդ ուսումնսիրել էին Հայաստանի պատմության պետական թանգարանի տարազների հավաքածուն եւ այցելել էին հայկական դիզայնի կենտրոններ: Ցուցադրված զգեստներում արտահայտվում էր մոդելավորողների` հայկական մշակույթից, պատմությունից եւ բնությունից ստացված տպավորությունները:

Նշենք,որ միջոցառումը եւ ընդհանուր ծրագիրը կյանքի է կոչվել Եվրամիության մշակութային ազգային կենտրոնների միության (EUNIC) հինգ անդամ կազմակերպությունների` Բրիտանական խորհրդի, Գյոթեի ինստիտուտի, Ռումինական մշակութային ինստիտուտի, Դանիական մշակութային ինստիտուտի, Չեխական կենտրոնի եւ Նորաձեւության հայկական խորհրդի ներդրումների, ինչպես նաեւ Եվրամիության հիմնադրամի աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ