News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

90 տարեկան հասակում, ծանր հիվանդությունից մահացել է հայտնի բրիտանացի կատակերգու, սցենարիստ եւ ռեժիսոր Էրիք Սայքսը: Այդ մասին հայտնել է արտիստի մենեջերը:

Սայքսը Մեծ Բրիտանիայում կատակերգական ժանրի ամենահայտնի դերասաններից մեկն է: Նրա ակտիվում շուրջ 60 աշխատանքներ են կինոյում եւ  հեռուստատեսությունում, հաղորդում է Utro.ru-ն:

Դերասանը նկարահանվել է այնպիսի հայտնի սերիալներում, որոնցից են «Պուարոն», «Շերլոք Հոլմսի վերդարձը», «Մաքուր անպլիական սպանություն»: Լայն հանդիսատեսին Սայքսը հայտնի է «Հարրի Փոթերն ու կրակի գավաթը» ֆիլմում Ֆրենք Բրայսի դերով (2005թ):

1986 թվականին Էրիկ Սայքսը արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի` դրամատուրգիայում ունեցած վաստակի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ