News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրոպայում տնտեսական ճգնաժամը պարտադիր կազդի Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների վրա: Երեւան-Մոսկվա-Կիեւ-Քիշնեւ-Աստանա հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի փոխտնօրեն Միխայիլ Գոլովնինը:

«Ռուսաստանի տնտեսությունը, ինչպես եւ Համագործակցության բոլոր երկրների տնտեսությունները բավական բաց են, ուստի ճգնաժամի հետեւանքներից խուսափել չի հաջողվի: Ռուսաստանը ոչ միայն կտուժի ճգնաժամի երկրորդ ալիքից, այլեւ տարանցիկ ուղի կդառնա ճգնաժամը այլ երկրներ, մասնավորապես ԱՊՀ տարածք փոխանցելու համար»,- ասել  նա` հստակեցնելով, որ տնտեսական իրավիճակը Ռուսաստանում բացասաբար կազդի ներգաղթյալների փոխանցումների, արտաքին առեւտրի եւ ռուսական ներդրումների ծավալների վրա:

Ընդգծելով, որ Եվրոպայում ճգնաժամի բացասական ազդեցությունից խուսափել չի հաջողվի, փորձագետը, այդուհանդերձ, չի բացառել հետեւանքների մեղմացման հնարավորությունը` նկատելով, որ ԱՊՀ երկրների տնտեսությունների աքիլեսյան գարշապարը բարդ կառուցվածքն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ