News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական ագրարային համալսարանում, այսօր` հուլիսի 4-ին, բուհի ուսանողական խորհուրդը եւ ուսանողական գիտական ընկերությունն իրականացրել են Ուսանողական 13-րդ գիտաժողովի ամփոփիչ նստաշրջանում մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողների պարգեւատրման արարողությունը։ Մրցանակներ են ստացել շուրջ 30 ուսանողներ։

Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, նկատել է, որ ուսանողների գիտական զեկույցները բավականին արժեքավոր էին, եւ նրանցից շատերի ելույթները կարող են համեմատվել եւ մրցակցության մեջ մտնել նույնիսկ անվանի մասնագետների գիտական զեկույցների հետ։

Նշենք, որ ուսանողական գիտաժողովը նախ անցկացվել է ամբիոնային փուլերով, որից հետո տեղափոխվել է ֆակուլտետային, այնուհետեւ՝ համալսարանական բաժանմունքներ։ Գիտական համաժողովին ընդհանուր առմամբ մասնակցել է Ագրարային համալսարանի մոտ 400 ուսանող։

Մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողների զեկույցների հիման վրա հետագայում կտպագրվի գիտական ժողովածու։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ