News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մալազիայում գյուղական շամանն սպանել է մարդակեր կոկորդիլոսին անեծքով եւ գլխին հարվածով: Այդ մասին պատմել են տեղաբնակները: Գիշատիչը, որ դարձել էր երեք մարդու մահվան պատճառ, բերվել էր գյուղ, որտեղ նրան ճանաչել էին զոհերի հարազատները:

Մարդակերին սպանելու համար 42-ամյա մոգը երկու օգնական եւ եղբորն է վերցրել, սակայն նրանք կռվին չեն մասնակցել: Ինդետ Սարաբոնգը կոկորդիլոսին անձամբ է սպանել` ծախսելով մեկ ժամ: Երբ գիշատիչը հարված է ստացել գլխին, հոգին տվել է, գրում է NEWSru.com-ը` վկայակոչելով մալազիական The Star թերթը:

Ընդամենը, գյուղի բնակիչների կարծիքով, կոկորդիլոսը երեք մարդ էր սպանել, այդ թվում գյուղապետի կնոջը: Կոկորդիլոսի դին ուղարկել են բնօգտագործման տեղական վարչություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ