News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ռազմածովային ուժերը առաջին անգամ փորձարկել են A-10 Thunderbolt II գրոհային օդանավը, որն աշխատում է «ալկոհոլային» վառելիքով: Այդ վառելիքն ԱՄՆ-ում հայտնի է նաեւ ATJ (Alcohol To Jet) հապավումով:

Փորձարկման ժամանակ օդանավի բաքը լիցքավորվել է ATJ-ի եւ ստանդարտ ավիացիոն վառելիքի` JP-8-ի խառնուրդով:

Օդաչու մայոր Օլիվիա Էլիոթի խոսքով, A-10-ը օդում իրեն շատ լավ է պահել: Օդանավը թռիչքից առաջ ցամաքային փորձարկում է անցել, որի ժամանակ փորձարկվել է օդանավի շարժիչի աշխատանքը «ալկոհոլային» շարժիչով աշխատելիս:

ATJ-ն երրորդ այլընտրանքային վառելիքն է, որն օգտագործվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերում` նավթային կախվածությունը նվազեցնելու շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ