News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության և ոստիկանության համատեղ գործողությունների արդյունքում հուլիսի 2-ին հայտնաբերվել եւ ձերբակալվել է ՊԵԿ-ի աշխատակից ներկայացած եւ քաղաքացիներից գումարներ շորթած անձը:

Դեռեւս մեկ ամիս առաջ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում արձանագրվել են դեպքեր, երբ ինչ-որ քաղաքացիներ, ներկայանալով որպես համապատասխան տարածքները սպասարկող հարկային տեսուչներ, փորձել են տնտեսվարող սուբյեկտներից գումար շորթել:

ՊԵԿ-ը հայտնել էր, որ քայլեր են իրականացվում վերոհիշյալ քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ, ուստի ՊԵԿ-ը դիմել էր բոլոր հարկ վճարողներին` նմանատիպ դեպքերում անմիջապես ահազանգել իրենց սպասարկող հարկային տեսչություն: Անգամ կազմվել էր կասկածյալի ֆոտոռոբոտը և տրամադրվել հարկային տեսչություններին ու տնտեսվարող սուբյեկտներին:

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված հանցագործությունը կատարելու համար ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության և ոստիկանության համատեղ գործողությունների արդյունքում հուլիսի 2-ին ձերբակալվել է նախկինում խարդախության համար դատապարտված 33-ամյա Արման Վարդանյանը, ով այս ընթացքում 18 տնտեսվարողներից փորձել է շորթել 40-60 հազարական դրամ:

Կոմիտեն դիմել է բոլոր հարկ վճարողներին` կոչ անելով նմանատիպ դեպքերում անմիջապես ահազանգել իրենց սպասարկող հարկային տեսչություն, կամ 060 544 866 հեռախոսահամարով, կամ էլ դիմել ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն` 060 54 44 44 հեռախոսահամարով:

Տպել
Ամենաշատ