Հոթ դոգեր ուտելու մրցույթի հաղթող Ջոն Չեսնաթը գերազանցել է սեփական ռեկորդը` 10 րոպեում կուլ տալով 68 հոթ դոգ: Դա վեց անգամ ավելին էր, քան 2011 թվականին:
Այդպիսով, Սան Խոսեի 28-ամյա բնակիչը դարձել է կոչման վեցակի մրցանակակիր, նրան ամենամոտ մրցակիցը կարողացել է կլանել միայն 52 հոթ դոգ:
Ինչպես հայտնում է «utro.ru»-ն, Չեսնաթը հայտարարել է, որ ուրախ է հաղթելու համար եւ անհամբերությամբ սպասում է հաջորդ մրցություններին: Նրան հաղթանակ էր բերել իր մարտավարությունը. ուտելու փոխարեն նա սկսել էր կուլ տալ հոթ դոգերը: