News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Դերասանուհի Կատրինա Կայֆը զարդարում է տղամարդկանց FHM ամսագրի հնդկական տարբերակի հուլիսյան համարը, որում հրապարակվել է մոլորակի ամենասեքսուալ կանանց 100-յակը:  

Ինչպես նշում է NEWSru Israel-ը, հնդիկները բացառիկ հավատարմություն են ցուցաբերում. Կատրինան Հնդկաստանի վարկածով արդեն չորրորդ անգամ է ճանաչվում ամենասեքսուալ կին: 

Կատրինա Կայֆը ծնվել է 1984 թվականի հուլիսի 16-ին Հոնգկոնգում, ուր ապրում էին նրա ծնողները` քաշմիրյան մահմեդական Մոհամեդ Կայֆը Հարվարդից եւ  բրիտանական հրեուհի Սյուզանա Թուրկոթը: Նրանք դստեր ծնվելուց հետո բաժանվել են, որից հետո Սյուզանան երեխաների հետ տեղափոխվել է Հավայան կղզիներ, հետո ԱՄՆ, իսկ հետո էլ հայրենիք է վերադարձել` Անգլիա: 

14-ամյա հասակում Կատրինան սկսել է մոդել աշխատել: 2003 թվականին ուղեւորվել է Մումբայ` մտադրվելով աշխատանք գտնել Բոլիվուդում: Սկզբնապես նա լուրջ դերեր չի կարողացել ստանալ, քանի որ հինդիին չէր տիրապետում:

Իսկական հաջողություն նա ունեցել է 2007 թվականին` Namastey London կինոնկարում գլխավոր դերից հետո: Այդ նույն տարի թողարկվել են նրա մասնակցությամբ  երեք ֆիլմեր: Վերջին տարիներին Բոլիվուդի գլամուրային թագուհին ապահովում է իր մասնակցությամբ ցանկացած ֆիլմի հաջողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ