News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Էլթոն Ջոնին կպարգեւատրեն կոմունիզմը տապալելու համար: Լեհական իշխանությունները երգիչ եւ կոմպոզիտոր Էլթոն Ջոնին շնորհակալական մեդալ կհանձնեն` կոմոինիստական ռեժիմի տապալմանն աջակցելու համար: Մեդալը կհանձնի Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսան:

Պարգեւատրումը տեղի է ունենալու հուլիսի 7-ին, Սոպոտում կայանալիք երգչի համերգի ժամանակ:

«Այդ մեդալը մենք հանձնում ենք բացառապես այն մարդկանց, ովքեր ծանր ժամանակներում օգնել են մեր երկրին պայքարել ազատության համար: Էլթոն Ջոնը աջակցել է մեզ, 1984 թվականին իր շոուով այցելելով Լեհաստան, որտեղ այդ ժամանակ իշխում էին կոմունիստները, իսկ երկրի ղեկին կանգնած էր գեներալ Յարուզելսկին»,-ասել է «Սոլիդարնոստ» եվրոպական կենտրոնի անդամ Մագդալենա Չարկինը, հաղորդում է Fontanka.ru-ն:

Սըր Էլթոն Ջոնը այն ժամանակ այցելել է Վալենսայի բնակարան, ով այն ժամանակ նոր էր ազատվել բանտից: Նրանք շամպայն են խմել, խոսել բարոյական արժեքներից ու ազատություններին: Իր համերգի ժամանակ երգիչը բոլորի ներկայությամբ հայտարարել է, որ աջակցում է «Սոլիդարնոստ»-ին: Ի դեպ, դա այն ժամանակ անօրինական էր համարվում:

Էլթոն ջոնին պարգեւատրելու գաղափարի հեղինակը լեհ միգրանտ եւ գեյ-ակտիվիստ Դամիան Դոմսկին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ