News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

2012 թ. ընթացքում Հայաստանում սիֆիլիս հիվանդություն չի արձանագրվել: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Նշենք, որ 2011 թ. արձանագրվել էր նշված հիվանդության 3, իսկ 2010 թ.` 2 դեպք:

Սիֆիլիսը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն է, որը սակայն կարող է լինել նաեւ բնածին: Սեռական ճանապարհով փոխանցվող դեպքերի կեսից ավելի կապված են հոմոսեքսուալիզմի հետ (որոշ երկրներում` 70%-ից ավելին):

Վերջին շրջանում Եվրոպայում եւ Ռուսաստանում նկատվում է սիֆիլիսով հիվադության դեպքերի աճ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` 2009 թ. այդ հիվանդությամբ տառապել է 18 հազ. մարդ (28 երկրների ցուցանիշներով), կամ 100 հազ. բնակչից 4.5-ը: Տղամարդիկ երեք անգամ ավելի շատ են հիվանդանում սիֆիլիսով, քան կանայք:

Պաշտոնական վիճակագրությամբ` Ռուսաստանում 100 հազ. բնակչից 53-ը հիվանդ են սիֆիլիսով, ընդ որում` որոշ տարածաշրջաններում (Տուվա, Ամուր եւ այլն) նկատվում է աճ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ