News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Playboy-ի 86-ամյա հիմնադիր Հյու Հեֆների 26-ամյա սիրուհի Քրիսթալ Հարիսը, որը նրան նախորդ տարի լքել էր հարսանիքից մի քանի օր առաջ, կրկին վերադարձել է սիրեցյալի մոտ:

Հեֆներն իր թվիթերում ԱՄՆ-ի անկախության օրը նկարված համատեղ լուսանկար է տեղադրել: Լուսանկարում զույգը ժպտում է եւ երջանիկ տեսք ունի: Շիկահերը բաց լողազգեստով սեղմվել է Հեֆերնին, իսկ Հեֆն ինքն չի դավաճանում իր մետաքսե խալաթին, գրում է Pravda.ru-ն:

Հեֆների եւ Հարիսի հարսանիքը, որոնք նշանադրութան մասին հայտարարել էին 2010 թվականի դեկտեմբերին, պետք է կայանար 2011 թվականի հունիսի 18-ին: Սակայն հունիսի 14-ին Հեֆներն իր միկրոբլոգում գրել էր, որ հարսանիքը հետաձգվում է: «Քրիսթալը փոխել է իր որոշումը», - հայտարարել էր Հեֆները:

Հարցազրույցներից մեկում Քրիսթալը բացատրել էր բաժանման պատճառները, նրան դուր չէր գալիս Հեֆների կենսակերպը: «Նրա շուրջ խմբվում են երիտասարդ մոդելներ, եւ նա մշտապես երեկույթների է»:

2010 թվականի սկզբին Հեֆները բաժանվեց իր երկրորդ կնոջից` Քիմբերլի Քոնրադից: Մեդիամագնատի առաջին ամուսնությունը խզվել էր դեռեւս 1959 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ