News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Հուլիսի 4-ին, ժամը 14.30-ին,  ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, նույն օրը, ժամը 15.45-ին, Դուդկոյի փողոցի թիվ 2/1 հասցեի մոտից  բերման են ենթարկել 37-ամյա Արմեն Բ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 6 մլ տարողությամբ ներարկիչ՝ 4 մլ չափով դեղնավուն լուծույթով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Արմեն Բ.-ն հայտնել է, որ ի թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն,  «Սեդալգին» դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց է, պատրաստել է անձամբ` հետագա օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ