News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում առաջին անգամ տուգանել են մարմնավաճառի հաճախորդին: Դա տեղի է ունեցել Բելգոգրադում, որտեղ տեղական Դուման մեկ շաբաթ առաջ փոփոխություններ էր  կատարել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում: Այնտեղ նոր հոդված է հայտնվել սեռական ծառայությունների մատուցման վերաբերյալ, որտեղ մարմնավաճառի ծառայություններից օգտվելը հավասար է վարչական խախտման: 

Տուգանքի չափը կազմել է 5 հազար ռուբլի: Երիտասարդին բռնել են, երբ  նա պայմանավորվելիս է եղել աղջկա հետ, գրում է «Տրուդ» թերթը:

Ոստիկանության աշխատակիցները հետեւել են հաճախորդի մեքենային եւ ամեն ինչ տեսագրել: Ձերբակալության ժամանակ հաճախորդը փորձել է փախչել եւ խփել է ոստիկանին:

Խախտողի նկատմամբ արձանագրություն է կազմվել` 5 հազար ռուբլով տուգանելու վերաբերյալ: Տղամարդն այն կվճարի վարչական հանձնաժողովի կողմից գործը հետաքննելուց հետո:

Մարմնավաճառությամբ զբաղվելու տուգանքը 2 հազար ռուբլի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ